Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հրաժարական՝ հրաժարականից հետո

Հրաժարական՝ հրաժարականից հետո
22.07.2025 | 17:00

Ներկայիս իշխանությունն ընտրվել է 2021թ. նախընտրական ծրագրով, կառավարություն կազմել` 2021-ի կառավարության ծրագրով։

Այս երկու ծրագրերն էլ գրել է հենց իշխող քաղաքական ուժը:

Այս երկու ծրագրերում էլ իշխող ուժը սևով սպիտակի վրա գրել է Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման, Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման անհրաժեշտության և ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորության մասին։

Ավելին՝ ՔՊ նախընտրական ծրագրում գրված է նաև. «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»։

Նախընտրական ծրագիրն ու դրա հիման վրա գրված կառավարության ծրագիրը քաղաքական ուժի «կուսակրոնության ուխտն» են, քանի որ այդ ծրագրով կառավարությունն իր իսկ կամքով, փաստորեն, երդվում է կատարել այն, երդվում է ժողովրդի առջև և դրա դիմաց ժողովրդից ստանում է քվե։

Սակայն այս երկու ծրագրերն գրելուց ու հաստատելուց, սրանց շնորհիվ վերընտրվելուց հետո կառավարությունը արդեն մեկ տարի անց` 2022-ի հոկտեմբերի 6-ին ուխտադրժաբար, ի հակադրումն իրեն վարչապետ դարձրած կուսակցական և կառավարական ծրագրերի, խախտելով ժողովրդին տված քաղաքական երդումը, ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս։

Այսինքն, իշխող ուժը իր իսկ ծրագրով և իր իսկ ձևավորած կառավարության ծրագրով ժողովրդի հետ ուխտ էր արել, ժողովրդին երդվել էր կատարել այն, սակայն, փաստորեն, դրժել է այդ երդումը։

Փաստորեն, քաղաքական կուսակրոնության ուխտը` ժողովրդին կամավոր տված երդումը, Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունն են խախտել, հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանը պահանջում է կուսակրոնության պահանջը ենթադրաբար խախտած որևէ հոգևորականի հրաժարական, ապա ինքը դա պետք է պահանջի բացառապես իր իսկ հրաժարականից հետո` որպես իր կողմից տրված կամավոր երդումի նկատմամբ ուխտադրուժ գործունեության համար վրա հասած հետևանք։

Հակառակի պարագայում ստացվում է, որ փաստացի ուխադրուժը, ով չի տալիս հրաժարական, պահանջում է ենթադրյալ ուխտադրուժի հրաժարականը։

Элементарно, Ватсон!

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 1416

Մեկնաբանություններ