«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

ԱՄՆ-ը փորձում է Ադրբեջանը ներքաշել հակաիրանական կոալիցիայի մեջ

ԱՄՆ-ը փորձում է Ադրբեջանը ներքաշել հակաիրանական կոալիցիայի մեջ
04.08.2025 | 11:54

«Ռոյթերզ»-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը ակտիվ բանակցություններ է վարում Բաքվի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների հետ՝ նրանց ներգրավելու Աբրահամի համաձայնագրերին։

Աբրահամի համաձայնագրերը

ամերիկյան նախաձեռնություն է, որի նպատակն է Իսրայելի և արաբական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։

Ստորագրվել է 2020-ին, և այսօր ԱՄՆ-ը ձգտում է ընդլայնել այս շրջանակը՝ ներգրավելով նոր պետություններ։

Բաքուն արդեն ունի սերտ կապեր Իսրայելի հետ՝ ռազմական և էներգետիկ ոլորտներում։ Սակայն համաձայնագրին միանալը Ադրբեջանը կդարձնի հակաիրինական կոալիցիայի գործնական մասնակից։

Այսպիսով, Ադրբեջանը կստանա նոր լծակներ Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ հարաբերություններում։

Վաշինգտոնը սա դիտում է որպես ռազմավարական քայլ՝ Իրանի ազդեցությունը սահմանափակելու համար։

Իսկ Հայաստանի վրա ճնշումները կաճեն․ «կարգավորեք հարաբերությունները Բաքվի հետ»՝ սա արդեն հնչող նախապայման է։

Մեզ ավելի շատ պետք է հետաքրքրեն հարցեր, որոնք կարող են առաջանալ տարածաշրջանային նոր ստատուս- քվոյի պայմաններում:

Ինչպե՞ս է Հայաստանը հավասարակշռելու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները՝ չկորցնելով Իրանի աջակցությունը։

Չի՞ վերածվելու արդյոք այս գործընթացը Հայաստանի համար նոր անվտանգության ճգնաժամի։

Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը գլոբալ նոր քայլ է, որտեղ Հարավային Կովկասը դառնում է ԱՄՆ-Իրան դիմակայության հաջորդ թատերաբեմը։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 4232

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ