Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Դիլիջան ազգային պարկը» պահպանելու փոխարեն տուրիստական տուրեր են կազմակերպում

«Դիլիջան ազգային պարկը» պահպանելու փոխարեն  տուրիստական տուրեր են կազմակերպում
17.08.2024 | 08:23

«Բնապահպանի տուն» ՀԿ-ն, այլ բնապահպաններ պարբերաբար ահազանգում են «Դիլիջան ազգային պարկում» կատարվող ծառահատումների մասին։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է «Դիլիջան ազգային պարկի» 12 անտառապահների դատավարությունը, նրանք մեղադրվում են այն բանի համար, որ իրենց պահպանության տակ գտնվող տարածքներում տասնյակ միլիոնավոր դրամների հատումներ են կատարվել։ «Դիլիջան ազգային պարկի» տնօրինությունը փոխանակ իր գործով՝ բնության պահպանությամբ զբաղվի, տուրիստական տուրեր է կազմակերպում դեպի Թռչնաքար, Գոշ լիճ, Դիմաց լեռ և այլն։ Մեկ արշավի արժեքը՝ 60 հազար դրամ (մինչև 12 անձի համար): Ինչպես նշված է համացանցում տեղադրված հայտարարության մեջ, գինը ներառում է նաև պոզիտիվ տրամադրություն, թեյախմություն (1 անձի համար՝ 1000 դրամ), ձկնորսություն և այլն։ «Դիլիջան ազգային պարկը» ՊՈԱԿ է, այսինքն՝ պետական ոչ առևտրային կազմակերպություն, սակայն կոմերցիոն գործերով է զբաղվում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 9705

Մեկնաբանություններ