Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Շնորհակալություն բոլոր մշակներին, որ մշակույթ են ստեղծում

Շնորհակալություն բոլոր մշակներին, որ մշակույթ են ստեղծում
20.08.2025 | 11:47

Մեկը հող է մշակում, մյուսը՝մետաղ:

Մեկը քար է մշակում,մյուսը՝գիր ու նվագ: Շնորհակալություն բոլոր ՄՇԱԿՆԵՐԻՆ, որ ՄՇԱԿՈւՅԹ են ստեղծում:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Հ.Գ.

Մշակույթի չափազանց կարևոր բաղադրիչ է քաղաքական մշակույթը, այն հիմնավոր մեկնությամբ, որ նա է թելադրում հոգևոր և մտավոր արժեհամակարգի ձևավորումը:

Քաղաքական մշակույթը միայն դիվանագետների իրավասությունը չէ, այն ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈւԹՅՈՒՆ Է, ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔ: Այն, ինչ արեցին Երրորդ Հանրապետության ղեկավարներն ու քաղաքական վերնախավը, մեր պատմության և պարտության ամոթալի էջերից է: Հուսանք, որ նորօրյա քաղաքական կվազի-մշակույթը կմնա մեր պասսիվում ու նաև մեր անցյալում:

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ