Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Թերթերը փակեցին, լրագրողների շարժն արգելվեց

Թերթերը փակեցին, լրագրողների շարժն արգելվեց
16.08.2023 | 20:59

2018 թվականից սկսած լրագրողներից շատերը գործազուրկ դարձան:

Փակվեցին թերթեր և այլ լրատվամիջոցներ։

Իսկ պատերազմի օրերին և դրանից հետո հայաստանյան լրագրողների նաև տեղաշարժը սահմանափակվեց։

Արցախում կատարվելիքի, սահմաններում իրադարձությունները լուսաբանելու առումով տոտալ վերահսկման փորձ արվեց իշխանության կողմից։

Այս ամենը, ինչպես հետագայում ավելի պարզ դարձավ, արվեց Արցախը պայմանավորված պատերազմով հանձնելու նպատակով։

«Ի՞նչ է լրագրությունը» հաղորդաշարի հյուրն է լրագրող, հաղորդավար ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆԸ։ Գուցե թվա, երկար ենք զրուցել, բայց խոսել ենք մեր հետ պատահածի մասին, շատ ու շատ բաց։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 11297

Մեկնաբանություններ