Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հին-նոր բառգիրք

Հին-նոր բառգիրք
25.02.2025 | 06:51

Ոչ-ոքի չի հետաքրքրում հայոց լեզվի ողբերգական, կիսամեռ վիճակը։ Տակուվրա շարունակում են օտարալեզու բառերով պղծել մայրենին՝ հայի ինքնության հենքը։ Կգա ժամանակը կխոսեմ լեզվի հարցում Սահմանադրական խախտման, Լեզվի մասին օրենքի անսպեռ ոտնահարումների մասին։ Իսկ հիմա որոշեցի անել հետևյալը։

Ժամանակների ընթացքում իմ կարդացվածքների մեջ հանդիպել եմ բացառիկ գեղեցիկ, իմաստալից, մեր լեզվի բառակազմության կանոններին լիովին համապատասխանող բառերի, որոնք տարիների ընթացքում գրի եմ առել ու պահել, և որոնք չկային բառարաններում։ Այժմ այդ ամենը հրապարակ եմ հանում, որպես սպեղանի։ Ընդ որում, յուրաքանչյուր բառ աղբյուր ունի, ես ոչինչ չեմ հորինել։

Առայժմ այսքանը։

ԱՌԱՋՆԱՓՈՐՁԱՅԻՆ - պիլոտային

ԱՌԱՔԱՏԵՂԻ

ԱՍՏԵՂԱԾՈՐ

ԲԱՑԽՓԻԿ ԲԵՐԱՆ

ԳԼԵԽ – ժեխ, սոցիալական և կրթական մակարդակների ամենաստորին աստիճանին գտնվող մարդ

ԳՈՐԾՆԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ – պրագմատիզմ

ԴԱՌՆԱՔԻՐՏ – դառը քրտինքով

ԴՐԱՄՕԺԻՏ

ԵԹԵՐԱՊԻՂԾ

ԶԳԱՅԱԶԻՐԿ – զգայնությունից զուրկ

ԻՐԱՎԱՀԱՍՈՒԹՅՈՒՆ – ցենզ

ԼԱՓԱՄԲԱՐ – ստամոքս

ԽԺՌԱՏՈՒՆ – փոր, որովայն

ԽՆԴԱԾԱՂԻԿ

ԾԱՆՈՒՑԱԿԻՐ – գովազդային վահանակը վրան կրող ու փողոցում շրջող մարդ

ԿԵՐՊԸՆԿԱԼ

ԿՈՐՃԱԼԵԶՈՒ – ժարգոն, խոսույթ

ՀԱՆՐԱԿԻՆ - պոռնիկ

ՀԱՐՍՆԱՌ – հարսնախոսություն, հարսանիք, պսակադրություն

ՀՅՈՒՐԱՄԵՐԺ

ՃՊՌԱՉՅԱ – ճպռոտ աչք

ՄԱԿԱԹՌՉՈՒՆ - ջայլամ

ՄԱՆՐԱԼՍԱԿ – միկրոֆոն

ՄԵԼԱՆԱԾՈՐ [գրիչ]

ՄԵՂՄԱՃԵՄ

ՄՂԱՆԱԿ – ավտոմեքենայի ոտնակ

ՄՏԱԼԼԿԻՉ

ՈՃՐԱՓՈՐՁ – հանցափորձ

ՎԼՎԼՈՒԿ

ՎՐՋԱՄ – ճակատի վրայի մազափունջ

ՑԱՎԱՌԻԹ

ՓՈՂՊԱՏ – հագուստի զույգ եզրերի այն մասը, որ ծածկում է կուրծքը

ՕԳՏԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ - ուտիլիտարիզմ

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 25967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ