Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ինչո՞վ են զբաղվում ԵՊՀ-ում

Ինչո՞վ են զբաղվում ԵՊՀ-ում
27.05.2025 | 14:02

ՈՒրեմն, շուտով ԵՊՀ-ում երեխաների համար կկազմակերպվի «Գազարագույն զատիկի կորած կետիկները» հեքիաթ-ներկայացումը:

Մի կողմից լավ է, որ ԵՊՀ-ում սկսել են երեխաներին սիրել:

Ժամանակին այդպես չէր՝ որոշ ԵՊՀ-ականներ սեփական երեխաներին նույնիսկ ալիմենտ չէին տալիս, էլ ուր մնաց հեքիաթներ պատմեին: Այս իմաստով, դրական տեղաշարժն ակնհայտ է:

Սակայն, մյուս կողմից` ո՞վ և ինչու՞ է որոշել ԵՊՀ-ում հեքիաթ ներկայացնել:

ԵՊՀ-ն հո թատրոն չէ՞:

Խնդրահարույց է նաև «գազարագույն զատիկը»:

Ըստ հանրամատչելի տեղեկությունների, «գազարագույն զատիկը» գիշատիչ է, արտազատում է «արյուն»` ալկալոիդներ պարունակող թունավոր հեղուկ, ագրեսիվ է, կծում է մարդկանց և ամենակարևորը` «գազարագույն զատիկները» կարող են ունենալ տասնյակ տարբեր գույներ՝ վառ նարնջագույնից մինչև սև։

Ստացվում է` ԵՊՀ-ն տարօրինակ ուղղվածության մանկական թատրոնի է վերածվում:

Սովորաբար, յուրաքանչյուր թատրոն անուն է ունենում: Եվ, եթե այդպես է, ապա կեցցե´ Գազարագույն Զատիկի անվան ԵՊՀ-ն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2285

Մեկնաբանություններ