Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Գիժ ենք մենք, եղբայրներ, գիժ ենք մենք

Գիժ ենք մենք, եղբայրներ, գիժ ենք մենք
18.07.2025 | 11:45

Ստալինը չէր: Կոմկուսի 1-ին քարտուղարն էր:

Ստալինն ի՞նչ կապ ունի:

Բերիան չէր: Ներքին գործերի ժողկոմն էր:

Բերիան ի՞նչ կապ ունի:

Բեն Լադենը չէր: Ալ Քայիդայի ղեկավարն էր:

Բեն Լադենն ի՞նչ կապ ունի:

Ի վերջո, ինչու՞ են դատվում Քոչարյան Ռոբերտը, Սարգսյան Սերժը և մյուսները:

Նրանք բոլորը Հայաստանի ղեկավարներն էին:

Նրանք ի՞նչ կապ ունեն:

Նույն տրամաբանությամբ` թուրքերը ցեղասպանություն չեն իրականացրել, Օսմանյան կայսրության քաղաքացիներն են հայերին մորթել:

Կամ ո՞վ ասաց, որ ադրբեջանցիներն են արցախցիներին տեղահանել: Միանշանակ` Ադրբեջանի քաղաքացիներն են արցախցիներին տեղահանել:

Մի խոսքով, գիժ ենք մենք եղբայրներ, գիժ ենք մենք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1954

Մեկնաբանություններ