ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Քաղաքացիական պատերազմի շունչը

Քաղաքացիական պատերազմի շունչը
22.10.2025 | 17:31

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, դա պայքար է իշխանության համա՞ր, թե՞ քաղաքացիական պատերազմ է, թեկուզ՝ դեռևս լատենտ:

Ցանկացած երկրում կա պայքար իշխանության համար, և դա կարող է ընթանալ ընտրական գործընթացների շրջանակում կամ էլ, երբեմն, ուժի գարծադրմամբ: Ուժի միջոցով ընթացող պայքարը կարող են անվանել հեղաշրջում, զինված ապստամբություն, պարտիզանական կռիվ կամ՝ անգամ տեռորիզմ: Այդ բոլոր ձևերը բնորոշ են որոշակի խմբերի միջև տեղի ունեցող պայքարին: Որոշ խմբեր կարող են երկար ժամանակ պայքարել, սակայն լինել մարգինալ՝ լուսանցքային:

Այսպիսով, ո՞րն է իշխանության համար տեղի ունեցող վերը նշված պայքարի ձևերի տարբերությունը քաղաքացիական պատերազմից:

Քաղաքացիական պայքարը մարդկանց կիսում է հակամարտող խմբերի, ճամբարների է բաժանում քաղաքաներն ու գյուղերը, ընտանիքներն ու ընկերական շրջապատները: Այն ոչ մեկին անտարբեր չի թողնում և ընթանում է դաժանագույն ձևերով: Դա ներտեսակային պայքար է:

Քաղաքացիական պատերազմն իշխանության համար պայքար չէ, դա պայքար է արժեքային համակարգի, աշխարհայացքի, հարաբերությունների կանոնների համար, որտեղ կոմպրոմիս գոյություն չունի: Քաղաքացիական պատերազմ լինելու համար պետք է լինի գաղափարախոսական հակամարտություն:

Տարբեր գաղափարախոսությունների ու տարբեր արժեքային համակարգի պայքար է եղել ամերիկյան, ֆրանսիական, ռուսական հեղափոխությունների ժամանակ, որտեղ եղբայրը սպանում էր եղբորը, որդին՝ հորը, կինը՝ ամուսնում: Չկա քաղաքացիական պատերազմ՝ առանց գաղափարախոսություների հակադրման:

Ի տարբերություն վերը բերված օրինակների, մեզ մոտ եղած աշխարհաընկալման, ապրելակագի ու այն ոչնչացնողների, բայց տեղը ոչինչ չառաջարկողների միջև պայքար է:

Մինչ 2020 թվականը Հայաստանում քաղաքացիական հակամարտություն չի եղել, եղել են դժգոհություններ անորակ ու անարդար կառավարումից, կոռուպցիայից և այլն: Սակայն հիմա մենք քաղաքացիական ընդհարման շեմին ենք, և դա արդեն գաղափարախոսական ու արժեքային համակարգի հակամարտություն է: Պայքար է մեր արժեքային համակարգի, սոցիալական կանոնների, բարու ու չարու մասին մեր ունեցած պատկերացումների, որոնք մենք դեռևս ունենք և իշխանությունը գրաված խմբավորման միջև՝ բաղկացած ագրեսիվ ուրացողներից:

Գործող ռեժիմը փորձում է փոխել հենց այդ արժեքային համակագը, ոչնչացնել աշխարհի մասին մեր ունեցած պատկերացումները, և, ի տարբերություն ամերիկյան, ֆրանսիական, ռուսական հեղափոխությունների, տեղը ոչինչ չդնելով: Հենց դրա համար էլ սլաքը ուղղել են եկեղեցու դեմ, որը, ինչպես ցանկացած հասարակությունում, պահպանողական ինստիտուտն է:

Այլ տարբերակ ռեժիմը չունի, կա՛մ պետք է ուրացության մասին մեր ունեցած պատկերացումները փոխի, կա՛մ պետք է մնան որպես ուրացողներ՝ համապատասխան հետևանքներով:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 858

Մեկնաբանություններ