ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

413 մլրդ եվրո կազմող թուրքական պարտքի մասին

413 մլրդ եվրո կազմող թուրքական պարտքի մասին
05.05.2025 | 12:35

Վերջին օրերին թուրքական ռազմատուգանքների վերաբերյալ մեր հրապարակումները կարծես կատաղության նոպա են գեներացրել ադրբեջանական լրատվական դաշտում:Բավականին տարածում ունեցող լրատվականներ, այդ թվում (day.az, adalet.az ) երկարաշունչ վերլուծություններ են երկնել, որտեղ փորձել են միայն իրենց յուրահատուկ հակագիտական, ցինիկ մեկնաբանություններով նենգափոխել քննարկված թվային տվյալները, որոնց հիմքում ընկած են 1919 թվականի հատուկ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ստացված թվային տվյալները, ըստ որոնց Թուրքիան պետք է վճարեր Հայ էթնոսի քաղաքացիներին մոտ 19,5 մլրդ Ֆրանսիական ֆրանկ, որն էլ համադրելի գներով կազմում է ներկա եվրապական արժույթով ավելի քան 76,5 մլրդ եվրո: Հրապարակման մեջ մենք ակնարկել էինք ,որ դա վերջնական թիվ չէ և քանի որ թուրքական կողմը չի վճարել , ապա նրա պարտքի վրա անհրաժեշտ կլինի հաշվարկել նաև տոկոսագումարներ: Տոկոսագումարների հաշվարկի համար հիմք կարող են ծառայել ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի վերաֆինանսավորման պատմական ցուցանիշները վերջին 100 տարվա ընթացքում:

ԱՄՆ դաշնային պահուստների համակարգ (անգլ.՝ Federal Reserve System, ոչ պաշտոնական կրճատ անվանում՝ Fed), կենտրոնական կառավարության կողմից ԱՄՆ-ի դրամատների վերահսկման համակարգ, որտեղ համերկրային պահուստի խորհուրդը կարգավորում է փողի առաջարկը, զբաղվում փողի տպագրությամբ, հաստատագրում զեղչադրույքը և թողարկում կառավարության պարտատոմսերը։

Ներկայացված աղյուսակի թվական տվյալներից ակնհայտ է դառնում, որ ֆինանսական ռեսուրսների տրամադրման տոկոսադրույքը, աշխարհաքաղաքական պատճառներով պայմանավորված, ունեցել է ցիկլային բնույթ, եղել են բարձր մակարդակներ, եղել են բավականին ցածր տոկոսադրույքներով տարիներ ևս, բայց մոտարկված ցուցանիշներով կարելի է վերջին հարյուր տարվա համար տարեկան ցուցանիշը գնհատել 4,0 տոկոսի շրջակայքում: Բանկային բարդ տոկոսի հաշվարկը դնենք մեկ կողմ և արձանագրենք , որ 110 տարի հաշվարկի հիմքում դնելով տարեկան 4,0 տոկոսը, կստանանք մոտավորապես 440 տոկոս: Եթե այս տոկոսադրույքը կիրառենք 76,5 մլրդ եվրոյի նկատմամբ, ապա թուրքական պարտքի գումարի ծավալը կաճի 4,4 անգամ եվ կկազմի 413 մլրդ եվրո:

Վստահ եմ, որ այս հրապարակումը ևս իրարանցում է առաջացնելու ոչ բարով հարևան երկրներում և դրանց հիմարագույն, տխմարածին մեկնաբանությունները չեն ուշանա:

Իհարկե դրանց կաղկանձը բնավ չի մտահոգում մեզ, բայց կա մի բաղադրիչ , որն իսկապես մտահոգիչ է:

Որքանով են արդի հայկական իշխանությունները շահագրգիռ այս թեմայի մանրամասների հետ կապված և արդյոք առանց նախապայմանների թուրքերի հետ բանակցող զանազան քպ երիտասարդներ լիազորվա՞ծ են հայ ժողովրդի կողմից տեսականորեն նման ահռելլի գումարի գանձման, վերադարձի հարցը մերժելու, արհամարհելու, գումարը թուրքերին նվիրելու համար:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3171

Մեկնաբանություններ