Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Միջազգային հարաբերություններում «սուչիտ» եղածը ներսում անպաշտպան մարդ է կալանավորում

Միջազգային հարաբերություններում «սուչիտ» եղածը ներսում անպաշտպան մարդ է կալանավորում
04.11.2025 | 13:38

Ադրբեջանի նախագահն ասում է՝ «պատմական քարտեզների վրա չկա Սևանա լիճ, կա լիճ Գյոյչա»: Ալիևը հղում է անում է ցարական ժամանակաշրջանի ինչ-որ քարտեզների վրա՝ միաժամանակ հայտարարելով, թե ժամանակակից Հայաստանի տարածք և Արցախ հայերին բերել է ցարական վարչակազմը «Արևելյան Անատոլիայից» և Իրանից, որպեսզի տարածաշրջանի ժողովրդագրությունը փոխվի:

Անշուշտ, Ալիևը լռում է, թե ինչպես են հայերը հայտնվել Իրանում:

Ծագումով թուրք Շահ Աբասն է 1604 թվականին ժամանակակից Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի տարածքից 600 հազար հայերի (խորհրդային պատմագիտությունը 300 հազար էր հաշվել, նոր ուսումնասիրությունը 600 հազարի մասին է խոսում) քշել Իրանի խորքերը ու տարածաշրջանի բնիկ ժողովուրդ հայերի գյուղերում ու քաղաքներում բնակեցրել ալիևենց նախնիներին՝ Իրանի տարածքում թափառող քոչվոր թուրքական ցեղերին:

Իսկ 1830-ական թվականներին ցարական վարչակազմի թույլտվությամբ Շահ Աբասի՝ Իրանի խորքերը բռնագաղթեցված հայերից Հայրենիք է վերադարձել ընդամենը 40 հազարը: Ամեն դեպքում, գոնե լավ է, որ Ալիևը հղումներ է անում ցարական շրջանի ինչ-որ քարտեզների, կարող էր, չէ՞, հղում անել Ալփ-Արսլան սուլթանի կամ ասենք՝ Լենկ Թեմուրի ժամանակների քարտեզներին:

Ուշագրավ է, որ Ալիևի այս բարբաջանքին չեն անդրադառնալու Ալիևի երևանյան վեցնոցները՝ Նիկոլը, Սուրիկ Սյունին, Ասֆալտակեր Եղնիկը, Միրզոյան Օմեգան, դիպլոմավորված պատմաբան Կոնջորյան Հայկը, ԵՊՀ ռեկտոր պատմագիտության դոկտոր Հովհաննիսյան Հովիկը… ոչ մեկը:

Ավելին՝ սրանք առիթ են ման գալու «սվաղելու» և սրբագրելու Ալիևի խոսքն ու հավակնությունները, որովհետև բացի կեղծ խաղաղության թոկը Հայաստանի ժողովրդի վզին փաթաթելուց, այլ բան առաջարկել, առավել ևս՝ անել, անփառունակները չեն կարող: Այդ ընթացքում Ալիևը շարունակելու է խոռոփել դեմքներին, իսկ իրենք ժպտալով ասելու են՝ անձրև է գալիս:

Ինչ-որ բան հուշում է, որ Ալիևի վեցնոցը շատ շուտով կգտնի հերթական անպաշտպան զոհին, օրինակ՝ ինչ-որ նոր հոգևորականի, ու կալանավորել կտա: Ճիշտ այնպես, ինչպես փողոցային չմոն լակում ու գալիս է տուն՝ կնոջն ու երեխաներին ծեծելու, որ փողոցի ստորացումը կոնպենսացնի տան «հերոսությամբ» և ինչ-որ ձև իրեն տղամարդ զգա: Նույնը սրա դեպքում է. միջազգային հարաբերություններում «սուչիտ» եղածը ներսում անպաշտպան մարդ է կալանավորում, որ ինչ-որ ձև իրեն ղեկավար զգա:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 173

Մեկնաբանություններ