ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

«Միկան» դարձյալ առջևում է

«Միկան» դարձյալ առջևում է
18.05.2012 | 06:35

Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հետաձգված առաջին տուրի հանդիպումները: ՈՒնենալով կազմի հետ դժվարություններ` սեփական հարկի տակ Գյումրիի «Շիրակը» կարողացավ ոչ-ոքի` 1:1 խաղալ «Միկայի» հետ` հետապնդող թիմերի համար ստեղծելով հրաշալի պայմաններ առաջատարից ունեցած տարբերությունը կրճատելու համար, ինչից լավագույնս օգտվեցին մրցաշարային աղյուսակի երկրորդ-երրորդ տեղերը զբաղեցնող «Իմպուլսն» ու «Գանձասարը»: «Բանանցի» հետ արտագնա խաղում դիլիջանցիներն առավելության հասան 2:1 հաշվով, իսկ կապանցիները գերազանցեցին «Արարատին»:

Տուրի ամենագոլառատ հանդիպումը գրանցվեց «Փյունիկ»-«ՈՒլիս» խաղում: Առաջին խաղակեսից հետո չորս անգամ մրցակցի դարպասը գրաված փյունիկցիները խաղի երկրորդ հատվածում իրենց փոքր-ինչ «ազատ» պահեցին, ինչից էլ օգտվեցին հյուրընկալողները` խաղի հաշիվը դարձնելով 4:2:

Վաստակած տասնյոթ միավորով առաջատարը շարունակում է մնալ «Միկան»: Նրան այժմ մեկ միավորով են զիջում «Իմպուլսն» ու «Գանձասարը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4519

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ