ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ լեզու է գտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն «շատ հիասթափված է», քանի որ կարծում էր, թե ուկրաինական հակամարտությունն ավելի հեշտ կլինի լուծել։ «Ես կարծում էի, թե դա ամենահեշտ հարցերից մեկը կլինի, սակայն պարզվեց, որ այն ավելի բարդ է, քան Մերձավոր Արևելքը։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա այնտեղ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Նոր հորիզոններ՝ հայկական օրակարգն առաջ մղելու հարցում

Նոր հորիզոններ՝ հայկական օրակարգն առաջ մղելու հարցում
14.11.2024 | 15:02

Թրամփի ապագա վարչակազմը շատ արագ է ձևավորվում. նախանշվում են հիմնական արտաքին քաղաքական մոտեցումները: Կան նաև հայամետ գործիչներ

Պետքարտուղարի թեկնածուն Սենատոր Մարկո Ռուբիոն է՝ Վաշինգտոնում Չինաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշման կողմնակիցներից մեկը: Կոշտ վերաբերմունքով Համասի նկատմամբ և Իսրայելին աջակցելու ջատագով: Ռուբիոն լավ կապեր ունի հայկական համայնքի և կազմակերպությունների հետ: Ժամանակին բազմիցս արտահայտվել է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ կոշտ քաղաքականության օգտին:

Պաշտպանության քարտուղարի թեկնածուն Փիթ Հեգսեթն է՝ Իրանի նկատմամբ ընդգծված կոշտ վերաբերմունքի կողմնակից, Մերձավոր Արևելքում պրոիսրայելական քաղաքականության ջատագով:

Անվտանգության հարցերով խորհրդականի թեկնածուն Կոնգրեսական Մայք Ուոլցն է՝ Վաշինգտոնում Չինաստանի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշման կողմնակիցներից ևս մեկը: Բազմիցս արտահայտվել է Թուրքիայի և Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականության օգտին:

Ջոն Ռաթքլիֆը կղեկավարի ԿՀԳ-ն (CIA). Չինաստանի դեմ կոշտ քաղաքական գծի առաջամարտիկ է:

Իլոն Մասկը և հայամետ Վիվեկ Ռամասուամին կղեկավարեն գործադիրի արդյունավետ աշխատանքի կազմակերպման դեպարտամենտը:

Ամենից պրոհայկական գործիչ Թուլսի Գեբարդը կղեկավարի Ազգային հետախուզությունը: Նա փաստացի ղեկավարում և համակարգում է 18 հետախուզական գործակալություն: Համատեղության կարգով նախագահի գլխավոր խորհրդականն է հետախուզության գծով:

Հայամետ Ռոբերտ Քենեդին, ամենայն հավանականությամբ, կղեկավարի առողջապահության դեպարտամենտը:

Հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, լոբբիստների և եկեղեցու համար բացվում են նոր հորիզոններ հայկական օրակարգն առաջ մղելու հարցում:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 4116

Մեկնաբանություններ