Թբիլիսիում, ՏԻՄ ընտրություններին զուգահեռ, տեղի է ունենում բողոքի զանգվածային ակցիա. ցուցարարների մի մասը տեղափոխվել է նախագահական նստավայր, որտեղ անկարգություններ են սկսվել։ Տուժել է 14 ոստիկան, նրանցից մեկը ծանր վիճակում է։ Տուժածներ կան նաև լրագրողների շրջանում։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    16.04.2013| 01:23
    Հանգստյան այս աղոթքը և աղաչանքը ընդունի՛ր, մարդասեր Աստված, Քո բարերար կամքի համաձայն, և մեր մեղքերին ու հանցանքներին թողություն շնորհիր, և Քեզ` փառք, իշխանություն և պատիվ հավիտյան։ Ամեն։
  • Աղոթարան

    Աղոթարան

    12.04.2013| 00:07
    Բարերար Տեր, շնորհի՛ր, որ խաղաղությամբ անցնենք այս գիշերը, և մեղքերի ծանրությունից հոգնածներիս Քո ողորմությամբ հանգստացրու և արժանի արա հավիտենական հանգստին, բոլոր սրբերի հետ միասին։ Եվ տուր, որ շնորհակալություն հայտնենք ու փառավորենք Քեզ` Հայր, Որդի և Սուրբ Հոգի, հավիտյանս։ Ամեն։
  • Աղոթարան

    Աղոթարան

    09.04.2013| 00:03
    Ա՜խ երնեկ, երնեկ ունկս քարացած առներ ձայնը Քո. Ա՜խ երնեկ, երնեկ ճակատիս հոգնած դիպչեր աջը Քո.
  • Աղոթարան

    Աղոթարան

    05.04.2013| 00:20
    Տուր մեզ, Տեր իմ վես, չմոռանալու, որ մենք մեկ մարմին ՈՒ մեկ հոգին ենք Քո մարմնի հետ, Որ հալածում ենք խավարը ընդմիշտ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    29.03.2013| 00:22
    Փառավորվիր, Հայր, որդիներիդ կյանքում. Քեզ ենք հուսացած, Քեզ ենք կռթնած. Արա հանգիստ և ողորմություն մեր ննջեցյալներին, Եվ մեր մեղքերին տուր թողություն, Ծածկոցդ նետիր աշխարհի վրա, մերինների վրա։
  • Աղոթարան

    Աղոթարան

    26.03.2013| 00:24
    Աղաղակեմ դեպ Քեզ, Տեր, ու Դու լսես ինձ. Այս շաբաթվա մեջ Աղաղակեմ ու ասեմ Քեզ, Տեր, Որ մեղքիս դուռը կրկին չփակվեց:
  • Աղոթարան

    Աղոթարան

    22.03.2013| 00:08
    Տեր, միայն Քեզ չկորցնեմ. Դու գիտես, թե իմ խորքերը ոնց են Քեզ որոնում, ոնց են Քեզ փափագում, ինչպես են բոլոր բջիջներս իրենց գլուխը դնում Քո կրծքին ու հանգչում:
  • Աղոթարան

    Աղոթարան

    19.03.2013| 00:24
    Գոսացած սիրտս մեռնում է նորեն` Ապառաժեղեն անկյանք մի խինդով: Մի անտեսիր, Տե՛ր, Մի թող, որ մեռնի թպիրտը սրտիս` Այսպես դառնորեն:
  • Աղոթարան

    Աղոթարան

    15.03.2013| 00:02
    Որոնումի փշուրներն անհետանում են ամեն առավոտ. Մաքուրի մեջ լցված սպասումները լռում են անձայն. Ով տարավ լույսի մշուշը, Որ ժայռ դառած հառնում է կրկին:
  • Աղոթարան

    Աղոթարան

    12.03.2013| 00:35
    Դու նորեն կգաս, կառնես մեզ կրկին Քո թևերի տակ, մեղմ կշշնջաս` Երուսաղեմ-Երուսաղեմ, Որքան ցանկացա գրթանի նման Թևիս տակ առնել քո ձագուկներին, Դու չցանկացար…