FEAR. սա ուղեղ լվանալու բանաձևերից մեկն է, որից, իմ համոզմամբ, հաճախ օգտվում է Նիկոլը: Սա հապավում է, բացատրեմ:
Առաջին տառը F-focus՝ կենտրոնացում. պետք է այնպիսի իրավիճակ ստեղծես, որ մարդկանց համար կարևոր ինչ-որ թեմա լինի, որին նրանց ուշադրությունը հրավիրես:
E-emotional invovement՝ էմոցիոնալ ներգրավվածություն և պարբերաբար կրկնվող տեսարաններ, սա հարկավոր է վարքագծի փոփոխության հասնելու համար:
Հաջորդը՝ A-agitation, սա նշանակում է, որ առկա վիճակից ինչ-որ խզում պետք է իրականացվի, օրինակ, կարող է մարդն իր գլուխը խուզել կամ տարօրինակ (ուշադրություն գրավող) շորեր հագնել: Սա նրա համար է, որ մարդու ուղեղը սկսի ընկալել, որ ստեղծվել է նոր միջավայր, որին պետք է ուշադրություն դարձնել: Սա իրականացվում է խնդրի շարունակական վերհանման և դրա վրա հանրության ուշադրությունը հրավիրելու (գործողություն անելու համար) ճանապարհով:
R-repitition, կրկնողություն:
Ցանկալի արդյունքի հասնելու համար էմոցիոնալ ներգրավվածությունն ու կենտրոնացումը պետք է պարբերաբար կրկնել, և արդյունքը սպասել չի տա:
Ի դեպ, այս բանաձևին ամերիկյան հատուկ ծառայությունները տիրապետում են, և պատահական չէ, որ Նիկոլն էլ սա գիտի:
Իսկ հիմա համեմատեք, թե ինչպես և ինչ եղանակով է տանում սա եկեղեցու դեմ իր արշավը:
Մի բան էլ. այս բանաձևը կարող եք սովորել ինքներդ ձեզ վրա էլ կիրառել, եթե ինչ-որ բան ձեր կյանքում ուզում եք փոխել:
Հովհաննես Ավետիսյան