ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քաղաքական շահարկումների վայր չէ, այլ հավատքի ու ազգային ինքնության ամրոց

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քաղաքական շահարկումների վայր չէ, այլ հավատքի ու ազգային ինքնության ամրոց
12.09.2025 | 12:42

Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պարբերաբար հանդես է գալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան եկեղեցականների հասցեին խիստ վիրավորական ու բացարձակապես անհիմն մեղադրանքներով։

Օրերս սույն անձը հերթական հերյուրական ու զրպարտիչ հայտարարությունն է կատարել՝ պնդելով, թե իբր Մայր Աթոռում 2021թ․ փակցված են եղել «Հայաստան» դաշինքի լոգոները՝ անգամ համեմատելով դրանք սրբապատկերների հետ։

Նման պնդումները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երբևէ չի եղել և չի կարող լինել որևէ քաղաքական ուժի քարոզչական հարթակ։

Սրբավայրերի մասին նման անարգալից խոսույթը ոչ միայն քաղաքական շահարկում է, այլև խորապես վիրավորում է հավատավոր մեր ժողովրդի հոգևոր և նվիրական զգացումները։

Խստորեն դատապարտում ենք պատգամավորի այս պախարակելի արտահայտությունները և հորդորում քաղաքական գործիչներին զերծ մնալ Եկեղեցու թիրախավորումից:

Տեր Եսային քահանա ԱՐԹԵՆՅԱՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն

Դիտվել է՝ 1580

Մեկնաբանություններ