ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 
  • Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռազմավարությունը

    Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռազմավարությունը

    24.05.2012| 06:56
    ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու ԵՄ խորհրդատվական խումբը մայիսի 21-ին Երևանում անցկացրել են համատեղ սեմինար: Այն նպատակուղղված էր կառավարության կողմից վերջերս հաստատված «ՀՀ սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի» քննարկմանը, հստակեցմանը և ԵՄ «Սննդամթերքի հիգիենայի առանձնակի պահանջներ սահմանող կանոնակարգը» ՀՀ օրենսդրությանը մոտարկմանը: Սեմինարի նպատակն էր միաժամանակ վերլուծել նոր ռազմավարության ազդեցությունը սննդամթերքի վերամշակման, արտադրության, ներքին սպառման և արտահանման ոլորտներում:
  • «Մինչև 2015 թվականը կունենանք անասնապահական մթերքների  15-20 տոկոս ավելացում»

    «Մինչև 2015 թվականը կունենանք անասնապահական մթերքների 15-20 տոկոս ավելացում»

    21.05.2012| 13:22
    «Անցած տարի գերակա ոլորտ ընդունված գյուղատնտեսության բոլոր ճյուղերի, այդ թվում նաև` անասնաբուծության, հետագա զարգացման համար միջոցառումներ ձեռնարկվեցին ինչպես նախարարության ու գյուղի աշխատավորների, այնպես էլ անասնապահական տնտեսությունների կողմից: Շնորհիվ դրա և՛ խոշոր եղջերավոր, և՛ մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակն այս տարի ավելացել է 4,9 տոկոսով»: Այս մասին «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ ԳՐԻՇԱ ԲԱՂՅԱՆԸ, նշելով, որ անցած տարի Հայաստանում (վիճակագրական տվյալներով) 57,7 հազարով ավելացել է ոչխարի, 27,9 հազարով` խոշոր եղջերավոր կենդանիների թիվը: Միաժամանակ, 3600 տոննայով ավելացել է մսի, 0,6 տոննայով` կաթի արտադրությունը: (Նշենք, որ 2011-ին արտադրվել է 601,5 հազար տոննա կաթ): «Մինչև 2015 թվականը կունենանք անասնապահական մթերքների 15-20 տոկոս ավելացում», -ասաց Գրիշա Բաղյանը, հավելելով, որ միայն ձվի արտադրությունում դեռևս կա տասը տոկոսի անկում: