Սպասում ենք, սպասում, ամբողջ կյանքում ինչ-որ բանի ենք սպասում, ու ամեն սպասում պսակվում է հերթական հիասթափությամբ, ու ամեն սպասում ավարտվում է նոր սպասումով։
Դեռ անցած շաբաթ հրապարակված «Իրանին Ադրբեջանի հնարավոր հարվածից հետո Իրանը դա անպատասխան չի թողնի, կսկսվի պատերազմը, հնարավոր է, նաև Թուրքիայի ներգրավմամբ (տեսանյութ)» վերտառությամբ հոդվածով տեղեկացրել էինք Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ իրականացված սադրանքի, ինչպես նաև Իրանի հանդեպ աքլորացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՊՆ-ի սպառնալիքների մասին...