Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Դեռ վաղ է խոսել

Դեռ վաղ է խոսել
20.03.2013 | 21:14

ՀՀՇ-ից տարիներ առաջ հեռացած Արարատ Զուրաբյանն ու իր թիմի անդամներն այս ընթացքում քաղաքական կոնսուլտացիաներ և քննարկումներ են անցկացրել ընդդիմադիր տարբեր ուժերի հետ՝ Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու նպատակով: Սակայն, ինչպես մեզ տեղեկացրեց ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարեն Կարապետյանը, վերջնական ոչ մի որոշում չեն կայացրել:
Կարեն Կարապետյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք Արարատ Զուրաբյանը պատրաստվո՞ւմ է նոր ՀՀՇ ստեղծել, ինչպես հայտարարել էր վերջերս:
«Նոր ուժ ստեղծելու մասին դեռ վաղ է խոսելը»,- մեր հարցին այսպես արձագանքեց ՀՀՇ նախկին անդամը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4097

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ