ՈՒ շատերն այդպես էլ չհասկացան, որ խաչը, ոչ թե մարդուն, այլ մեղքերը խաչելու համար է:
Նրանք չհասկացան, որ ձեռքերը, ոչ թե հարվածելու, կոտրելու, փշրելու, ցավեցնելու համար են, այլ ձեռք մեկնելու, ամուր գրկելու, արցունք սրբելու:
Ցավոք, չհասկացան, որ լեզուն` մխիթարելու, գովելու, լավը նկատելու արտահայելու, կարևոր խոսքերը չհետաձգելու համար են, ոչ թե բամբասելու, անիծելու, չարախոսելու:
Հոգին ներելու, հասկանալու, կարեկցելու, գթառատության համար է, հոգին վեհ արժեքների կացարան է, հոգին Սուրբ հոգու օրրան է, հոգին ներելու համար է, ոչ թե ստորացնելու, արժեքներն ուրանալու, դավաճանություն և սրբությանը հակառակ արարքներ կուտակելու:
Մարմինը սուրբ է, ոչ թե վաճառքի ենթակա, մարմնում խիղճ, հոգի և Աստված պետք է բնակվի, իսկ եթե այդ ամենը գիտակցեն այն էժան վաճառվող, ամենքին հասու չեն դարձնի:
Մարդը պետք է գիտակցի՝ նա կատարյալ է ստեցծված և ունի կատարելության հասնելու բոլոր ճանապարհները և հնարավորությունները:
Սիրեք ձեր արտաքինը, հոգին, ձեզ ու գնահատելով այն, երբեք թույլ մի տվեք, որ չարը բնակվի ձեզանում:
«Astvac Ser E Ser»-ի ՖԲ էջից