Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

ՈՒժեղ բանակ ունենալու համար հարկավոր է կրթված հրամանատարական կազմ

ՈՒժեղ բանակ ունենալու համար հարկավոր է կրթված հրամանատարական կազմ
11.10.2024 | 13:18

Մեր հզորության, հաղթանակի գրավականը մեր ուժեղ լինելն է։ Իսկ ուժեղ կարող ենք լինել միայն մեկ ճանապարհով՝ կրթություն և գիտություն: Հենց կրթված հասարակությունը կարող է գիտակցաբար մարտնչել, գիտությամբ հարուստ հասարակությունը կարող է ստեղծել, արարել և հզորանալ: Հայոց բանակ պետք է մտնեն նրանք, ովքեր ունեն թե՛ կրթություն, թե՛ գիտության նկատմամբ հետաքրքրություն, իսկ ովքեր բանակը դիտարկում են աշխատավայր, պետք է հեռու մնան բանակից։ Որպեսզի դրան էլ հասնենք, պետք է բանակը լինի գրավիչ: ՈՒժեղ բանակ ունենալու համար նախ և առաջ հարկավոր է կրթված, ավելի կրթված, ավելի շատ կրթված հրամանատարական կազմ։ Մի քանիսով բան դուրս չի գա:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6855

Մեկնաբանություններ