Թվում է, թե նախկին խորհրդային տարածության վերաձևումն իր առավել կարևոր` տնտեսական, աշխարհաքաղաքական և, վերջին հաշվով, կողմնորոշման առումներով, ոչ միայն չի մարում, չնայած Կրեմլի բոլոր ջանքերին, այլև թևակոխում է առավել ակտիվ փուլ։
Ներկայումս Մեծ Մերձավոր Արևելքում դիվանագիտական հակամարտություն է տեղի ունենում ԱՄՆ-ի և Իրանի միջև` Իրանի շրջափակման ձևավորման խնդրի առնչությամբ, որը ԱՄՆ-ի մտահղացմամբ պետք է կրի փոխադրական, տնտեսական և գործառական բնույթ։
Իսկ դուք զգացե՞լ եք` ինչպես է ժամանակն անցնում: Դեռ մեր թվարկությունից առաջ ժամանակը չափելու համար մի բուռ ավազ էին վերցնում ու անոթից անոթ փոխանցում` հետևելով ընթացքին: Մեր նախնիները գիտեին, թե մի բուռ ավազը որքան ժամանակում է անոթից անոթ լցվում:
Գերմանացի հայտնի քաղաքական գործիչ և ռազմական տեսաբան Կառլ ֆոն Կլաուզևիցի այն խոսքը, թե «պատերազմը միշտ էլ քաղաքական լուրջ նպատակների հասնելու լուրջ միջոց է», երևում է, չի կորցրել իր այժմեականությունը:
Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը հայտնել է, որ երկրի սահմանների երկայնքով բացազատել է ավելի քան 50 մարտական և օժանդակող ստորաբաժանումներ։ Ըստ Press TV-ի (https://www.presstv.co.uk) ռազմական ստորաբաժանումների տեղակայումն իրականացվել է հյուսիս-արևմուտքից մինչև արևմուտք և երկրի արևելյան ու հարավ-արևելյան հատվածներ։ Առանձնահատուկ ուշադրության տակ է վերցվել իրաքյան ուղղությունը...