«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Շարունակեք ձեր կերուխումն ու լռեք

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Շարունակեք ձեր կերուխումն ու լռեք
08.01.2014 | 10:47

Քաղաքական գործիչները տեղի-անտեղի տարփողում են, թե իրենք ժողովրդի համար են ապրում, առանց ժողովրդի կյանք չունեն, մշտապես ժողովրդի մասին են մտածում, ժողովրդի հետ են, գիշեր ցերեկ նրանց համար են տառապում: Բա ո՞ւր եք: Բդակոծված, բլինչիկախառն կերուխումից, ինչո՞ւ չէ, նաև էկզոտիկ, թանկարժեք հանգստյան վայրերում իսպառ մոռացել եք «տառապյալ» ժողովրդին: Հիմա էլ ուտել-խմելուց եք տառապո՞ւմ: Ձեր գործն էլ գործ չի: Բայց, կարծես, ժողովուրդն առանց ձեզ ավելի լավ է զգում իրեն, այնպես որ, շարունակեք ձեր կերուխումն ու լռեք: Էքսպերիմենտ անենք՝ եկեք լռեք այս տարի, ընդհանրապես մի խոսեք, կարող է ժողովուրդն իրեն ավելի լա՞վ զգա: Կարևորն այն է, որ այս օրերին գրեթե բոլորը՝ ահել, ջահել, կին, տղամարդ, բոլորը ժպտում էին իրար: Երևի լուռ էիք՝ դրանից էր:

Դիտվել է՝ 3345

Մեկնաբանություններ