«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Որտեղի՞ց են ֆինանսավորվում 100-ից ավելի կուսակցությունները

Որտեղի՞ց են ֆինանսավորվում 100-ից ավելի  կուսակցությունները
03.03.2025 | 07:06

Հայաստանում 100-ից ավելի գրանցված կուսակցություն կա, դրանց թիվը գնալով ավելանում է։ Այդ կուսակցությունները որտեղի՞ց են ֆինանսավորվում, գրասենյակներ, աշխատողներ պահում։ Չեմ կարծում, թե դրանք գոյատևում են անդամավճարների, նվիրատվությունների հաշվին։ Օրենքով արգելված է արտերկրից կուսակցությունների ֆինանսավորումը, սակայն Հայաստանում ո՞ր օրենքն է կիրառվում, որ այդ օրենքը կիրառվի։ Կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրների բացահայտման դեպքում պարզ կդառնա, թե Հայաստանի քաղաքական դաշտում ինչո՞ւ այդքան հակահայկական, հակապետական ուժեր կան։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4871

Մեկնաբանություններ