Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Փաշինյանին Հայաստանում իշխանության բերեց ժամանակակից Հռոմեական կայսրությունը

Փաշինյանին Հայաստանում իշխանության բերեց ժամանակակից Հռոմեական կայսրությունը
07.11.2026 | 17:06

Պապ թագավորի մասին այդքան ջերմեռանդ խոսելիս ու իրեն Պապ թագավորի հետ համեմատելիս՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հաշվի առնի, որ Հռոմեական կայսրությունը Պապ թագավորին բերեց Հայաստանում իշխանության, օգնեց, որ նա Հայաստանը տանի հռոմեական ուղղությամբ, բայց մի քանի տարի հետո հենց Հռոմեական կայսրությունն էլ սպանել տվեց Պապ թագավորին, որովհետև հասկացավ, որ նա այլևս պետք չի իրեն։

Նիկոլ Փաշինյանին էլ Հայաստանում իշխանության բերեց ժամանակակից Հռոմեական կայսրությունը՝ Եվրոպան։ Աջակցում է ամեն հարցում, նույնիսկ Արցախի հանձնումը երաշխավորեց, բայց մենք տեսնում ենք, որ աստիճանաբար մոտենում են այն օրերը, երբ Եվրոպան սկսում է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանը իրեն այլևս պետք չէ։

Ձեզ շատ մի համեմատեք Պապ թագավորի հետ։ Խոսքերը ուժ ունեն։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2305

Մեկնաբանություններ