Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

«Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները դուրս են բարոյականության դաշտից

«Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները դուրս են բարոյականության դաշտից
11.11.2026 | 14:44

Ցանկացած պարագայում կալանավորված անձի մահվան համար պատասխանատու է պետությունը։ Այնպիսի հանգամանքներում, երբ առողջական վիճակը ենթադրել է շտապ բժշկական օգնություն ու միջամտություն` առավել ևս։ «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից։

Մարդը տանը լիներ, առաջին նշաններին կկանչեր շտապ օգնություն ու ապրելու շանս կունենար, ոչ թե փակ խցում դատապարտված կլիներ նրան, որ բժիշկները գան մահն արձանագրելու։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 1885

Մեկնաբանություններ