Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Չկա վերահսկող պահանջատեր հանրություն

Չկա վերահսկող պահանջատեր հանրություն
18.09.2026 | 14:11

Ինչո՞ւ մեզանում ազգային նոր գաղափարները չեն արմատավորվում և հիմնավորվում։ Դա երկու պատճառ ունի։ Երբ նոր գաղափարները հասունանում են այն աստիճանի, որ անհրաժեշտություն է առաջանում իրագործելու, պարզվում է՝ դրանք հայտնվում են միաժամանակ մի քանի մարդկանց մտքում, որոնք, սակայն, ազգային արժեքների նկատմամբ նույնական ընկալում չունեն։ Հետևաբար, նրանք չեն միավորվում և, ինչպես ժայռին հայտնված սերմ, արմատ չեն գցում ու չորանում են։ Բացի այդ, մեր հակառակորդները, լինելով ավելի կազմակերպված և տիրապետելով ավելի շատ տեղեկատվության ու ռեսուրսների, ստեղծում են նույնանման կառույցներ, մարդկանց շեղելով բուն նպատակից, և այդպես վերահսկում են հանրությանը։

Իսկ ինչո՞ւ դա չի դառնում հիմնական գործառույթ։ Պատճառները շատ են․

չկա համակարգված մտածողություն,

չկա ազգային արժեհամակարգի նույնական գիտակցում,

չկա ակնածանք մարդու նկատմամբ,

չկա կենդանի նվիրակ Աստծուն,

չկա խոնարհում աստվածայինի հանդեպ,

չկա ազատ մարդու անվտանգության համակարգ,

և վերջապես, չկա ազգային գերնպատակ։

Իսկ ամենակարևորն այն է, որ այս ամենի նկատմամբ չկա հասարակական հետաքրքրություն ու պահանջ։ Ուստի չեն կարող լինել հիմնարար գաղափարների անկախ իրագործողներ, հետևաբար՝ նաև համապատասխան ռեսուրսներ եռաշերտ տիրույթներում։ Բնական է, որ չի կարող լինել նաև այս ամենն ազատ վերահսկող պահանջատեր հանրություն։ Ահա այսպիսին է մեր իրականությունը։

Ի՞նչ կարծիքի եք, հատկապես ազգային ինքնությամբ հետաքրքրվողնե՛ր։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 1593

Մեկնաբանություններ