Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

Մեր թիվ մեկ խնդիրը անորակ, անարդյունավետ, անգրագետ կառավարումն է

Մեր թիվ մեկ խնդիրը անորակ, անարդյունավետ, անգրագետ կառավարումն է
21.02.2026 | 15:01

Ասֆալտի փոսերի վրա էլ համառորեն չենք ցանկանում տեսնել մեր համար մեկ խնդիրը։

Շատերը համոզված են, թե մեր երկրին ամենամեծ վնաս պատճառած և մինչ օրս պատճառող խնդիրը կոռուպցիան է։ Բայց իրականում կոռուպցիայից հարյուրապատիկ ավելի մեծ վնաս կարող է հասցնել մեկ այլ երևույթ՝ անորակ, անարդյունավետ և անգրագետ կառավարումը։

Երբ ութ տարվա ընթացքում ոչ մի ենթակառուցվածք չի կառուցվում, նույնիսկ հետիոտնային անցում չի կառուցվում, դա ոչ թե ֆինանսների բացակայության կամ կոռուպցիայի հետևանք է, այլ կառավարման ցածր մակարդակի արդյունք։

Ասում են՝ 30 տարի բանակը թալանել էին։ Այո՛, բայց 44-օրյա պատերազմի ընթացքում, անորակ, անարդյունավետ և անգրագետ կառավարման հետևանքով, բանակին հասցվեց այնպիսի վնաս, որը, առանց չափազանցության, հարյուրապատիկ գերազանցեց այդ 30 տարվա ամբողջ թալանը։

Բոլոր պատմական ժամանակներով ապացուցված փաստ է՝ անարդյունավետությունը շատ ավելի կործանարար է, քան կոռուպցիան։

Կոռուպցիոն գործերով՝ հազար դոլարի համար դատում են ու նստեցնում, բայց երբ միլիարդների մսխում ու փոշիացում է տեղի ունենում, հանկարծ պարզվում է՝ ոչ ոք մեղավոր չի, հո ինադու չե՞ն արել։

Հ. Գ. Լուսանկարում Նամիբիայում կառուցված ճանապարհներից մեկն է։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2085

Մեկնաբանություններ