ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Թուրքիա-Իսրայել հարաբերություններ

Թուրքիա-Իսրայել հարաբերություններ
17.09.2025 | 13:13

Արդյոք Էրդողանը «օրգանական կապ» ունի՞ ամերիկացի և իսրայելցի նեոպահպանողականների հետ։

Էրդողանի արտաքին քաղաքականության հակասությունը հասկանալու համար պետք է նայել Թուրքիայի տնտեսական իրականությանը։ Չնայած Իսրայելի նկատմամբ նրա թվացյալ կոշտ դիրքորոշմանը, Թուրքիան գործնականում Թել Ավիվի ամենակարևոր առևտրային գործընկերն է։

Էրդողանի իշխանության կառուցվածքը մշակվել և աջակցվել է արտաքին ուժերի, մասնավորապես ամերիկացի նեոպահպանողականների կողմից՝ տարածաշրջանում Արևմտյան և Իսրայելական շահերը սպասարկելու համար։

Խնդիրը սկսեց դեռ Նեջմեթթին Էրբաքանի վարչապետության ժամանակ, որը ցանկանում էր ստեղծել Արևմուտքից քաղաքականապես անկախ «իսլամական դաշինք», ինչը հակասում էր Մերձավոր Արևելքում նեոպահպանողականների ծրագրերին, հետևաբար, 1997 թվականին հեռացվեց իշխանությունից՝ Միացյալ Նահանգների կանաչ լույսով։

Էրդողանն ամերիկյան և իսրայելական շահերին ավելի համապատասխան այլընտրանք ստեղծելու համար հեռացավ Էրբաքանի կուսակցությունից և ստեղծեց՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP)։

Շրջադարձային պահը իշխանության գալուց առաջ Էրդողանի գաղտնի այցն էր Վաշինգտոն։ Այնտեղ նա հանդիպեց նեոկոնսերվատիվ հիմնական գործիչների հետ, ինչպիսին է Ռիչարդ Պերլը, և աջակցության դիմաց խոստացավ համագործակցել Իսրայելի հետ և իրականացնել նեոլիբերալ տնտեսական քաղաքականություն։

Այս պարտավորությունը լիովին համապատասխանում էր Իսրայելի երկարաժամկետ ռազմավարությանը՝ Դավիդ Բեն-Գուրիոնի «ծայրամասային դոկտրինին», որը ձգտում էր դաշինք կնքել տարածաշրջանի ոչ արաբական տերությունների հետ՝ ընդդեմ արաբական պետությունների։

Այս դերը կատարելու համար Էրդողանը, Բեռնարդ Լյուիսի նման խորհրդով, միաժամանակ երկու ուղղությամբ շարժվեց՝ արտասահմանում նա օգտագործեց «նեոօսմանիզմի» դիսկուրսը՝ արաբական աշխարհի վրա ազդելու համար, իսկ հայրենիքում՝ «մասնավորեցման» զենքով, նա ոչնչացրեց աշխարհիկ քեմալիստական ինստիտուտների տնտեսական հիմքերը։

Այս քաղաքականությունը հանգեցրեց հավատարիմ հարուստ գործարարների նոր դասի ի հայտ գալուն։ «Ռեմզի Գուրի» (որն Էրդողանի առաջին ֆինանսական հովանավորներից մեկն էր) և «Խալեդ Նազլիի» (որը ներդրում կատարեց Հայֆայի նավահանգստի վերանորոգման մեջ) նման մարդիկ կազմեցին նրա իշխանության տնտեսական հիմքը և կապեցին նրան իսրայելական լոբբիների հետ։

Անկախ իր կարգախոսներից, Էրդողանը «օրգանական կապ» և կառուցվածք ունի այս տնտեսական ցանցի և, հետևաբար, ամերիկյան և իսրայելական նեոկոնսերվատորների աշխարհաքաղաքական շահերի հետ։ Այս պատճառով նրա խորքային համագործակցությունը Իսրայելի հետ Սիրիայում, Գազայում և Լիբանանում միշտ գերազանցում է նրա պոպուլիստական հռետորաբանությանը։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 231

Մեկնաբանություններ