Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Մեծ Բրիտանիայում գտել են մարդու հետքեր, ով ապրել է 800000 տարի առաջ

Մեծ Բրիտանիայում գտել են մարդու հետքեր, ով ապրել է 800000 տարի առաջ
15.02.2014 | 17:03

Բրիտանացի գիտնականները Անգլիայի արևելքում հայտնաբերել են մոլորակի ամենահին բնակչի ոտքերի հետքերը:
Նրանց հաշվարկով, հետքերը 800 հազար տարի վաղեմություն ունեցող հետքեր են: Այս մասին ասվում է Բրիտանական թանգարանի հայտարարության մեջ:
Հետազոտողների տվյալներով, բացահայտումը հանդիսանում է Հյուսիսային Եվրոպայում մարդկային ամենավաղ կյանքի վկայության մասին: Հետքեր հայտնաբերվել են Հյուսիսային Նորֆոլկ կոմսության Հապիսբուրգ քաղաքի մոտակայքում:
«Մենք այդ հետքերը գտել ենք պատահաբար` անցյալ տարվա մայիսին, - ասել է հայտնի թանգարանի վարիչ Նիկ Էշթոնը. -Մենք պատրաստ էինք սկսել երկրաֆիզիկական աշխատանքներ ափամերձ տարածքում, երբ մեր համալսարանի աշխատակից Սենթ Դավիդը հրամայեց մի անսովոր հետազոտություն իրականացնել մակերեսի վրա»: Ըստ նրա, հետքերը, նստվածքների տեսքով, հայտնաբերվել են ժայռի վրա:
Գիտնականները կարծում են, որ դրանք հինգ մարդու ոտքի հետքեր են` մեծահասակների և երեխաների: Նրանց առավելագույն բարձրությունը 175 սմ է:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 41255

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ