Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Աղոթարան

Աղոթարան
13.09.2026 | 00:04

Պաղատում եմ Քեզ, Լույսի՛ ճառագայթ,
Երկնավո՛ր Արքա,
Գովյա՛լ անապատում, և անճառ Որդի՛դ՝ Դու մեծ Աստուծո։
Ականջ դի՛ր դարձյալ և այժմ ահա՛,
Բարձրյա՛լ, Բարեգո՛ւթ, կյանքի ապավե՛ն,
Վիրավորյալիս՝ նվազաձայն
Հառաչանքներին:
Ամեն:


Սուրբ Գրիգոր Նարեկացի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2750

Մեկնաբանություններ