Ֆերմայի թավիշը
22.09.2026 | 13:32
Թավիշ է իջել անասնագոմում.
Խոզը դարձել է ֆերմայի վարիչ,
Խոտ բերողներին էլ ներս չեն թողնում,
Գայլին կարգել են գոմին դաշնակից:
Խոզից անիմաստ մտքեր են հորդում,
Ոչխարը խոզով հպարտ է ասես,
Խոզուհին մի նոր ուսում է սփռում,
Իբր մեր գայլը էլ միս չի ուտում:
Անցուլ կովերը էլ խոտ չեն ուտում,
Լափում են շիրմին աճած կակաչը,
Աչքով աչք չունեն հին վարիչներին,
Լիզում են ներկա խոզուհու աջը:
«Տիկին» կովերը՝ ուսումով լցված,
Սմբակը՝ գրիչ, թրիքը՝ թանաք,
Որպես կովուհու արդար բառաչանք՝
Գրում են թրքով կեղտոտ հայհոյանք:
Էլ հայհոյում են գոմի պատշարին,
Էլ հայհոյում են տանիք կապողին,
Չեն սիրում նույնիսկ գոմը սարքողին,
Սիրում են միայն «ընտրված» խոզին:
Որպես իրենց իսկ ստեղծած արժեք՝
Նստել են փլվող ֆերմայի կողքին,
Ոչխարուհու հետ գրկախառնված՝
Լոզոտ երախով նայում են սրանց՝
Թավիշ ներս բերած գայլն ու բորենին:
Դավիթ ԱՄԱԼՅԱՆ
Մեկնաբանություններ