ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Սևանի ափին գործում է ապօրինի ավազի հանք

Սևանի ափին գործում է ապօրինի ավազի հանք
21.06.2023 | 10:38

Երևան – Շորժա M14 մայրուղու «Ժայռ» հանգստի գոտու հարևանությամբ Սևանի ափին գործում է ապօրինի ավազի հանք։ Տեսանկարահանելով ապօրինության կետին մոտենալու ճանապարհի մի հատվածը, որը գտնվում է ջրասուզակների «Ժայռ» հանգստյան գոտու հարևանությամբ դեպքի մասին «Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը տեղյակ պահեց Գեղարքունիկի մարզի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանին և ահազանգեց բնապահպանության և Ընդերքի տեսչական մարմնի 119 թեժ հեռախոսահամարին։

Կասկածելի է, որ տարածքի պատասխանատու մարմինները, այդ թվում Ճամբարակ խոշորացված համայնքի ղեկավարությունը տեղյակ չլինի այս ապօրինության մասին։ Եվ հետաքրքիր է․ լրագրողական ահազանգի հետքերով համապատասխան մարմինները գործ կհարուցե՞ն։

Դիտվել է՝ 15096

Մեկնաբանություններ