Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Դու մենակ չես

Դու մենակ չես
13.12.2024 | 12:50

Երբեք, լսո՞ւմ ես, երբե՛ք չտխրես,

Չկարծես, թե դու մենակ ես, անտեր,

Աստված կողքիդ է, դա դու կտեսնես,

Լոկ պետք է հոգուդ աչքերով նայես։

Երբեք, լսո՞ւմ ես, երբե՛ք չվախես,

Չկարծես՝ տկար, անզոր ու թույլ ես,

Աստված զորեղ է, Նա միշտ կօգնի քեզ,

Քաջություն կտա, չարին կհաղթե՛ս։

Երբե՛ք, լսո՞ւմ ես, չհուսահատվե՛ս,

Հավատդ ամուր վահան դարձրու քեզ,

Աստված սիրում է, երբ հույսով լի ես,

Հույսդ վա՛ռ պահիր, որ դու չպարտվես։

Երբեք, լսո՞ւմ ես, երբե՛ք չլացես,

Չկարծես՝ խաչդ անզոր ես տանել,

Աստված քեզ հետ է, Նա սիրում է քեզ,

Միշտ միտքդ պահի՛ր, որ դու մենակ չես…

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6538

Մեկնաբանություններ