Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Նոր տարվա հուշերը

Նոր տարվա հուշերը
23.12.2025 | 15:37

…Մանդարինի հոտով ու եփվող շագանակի ֆանտաստիկ թռիչքով, ու վառարանի մոտ դրված ձեռնոցներից բարձրացող գոլորշիով, ու դռան առաջ ընկած ձյունաթաթախ կոշիկներով, ու տոնածառի ճյուղերին փաթիլներ նմանակող բամբակի քուլաներով, ու խոհանոցից եկող մեղրահամ տաքությամբ, ու մորս խմորոտ մատներով, ու ժամացույցի դանդաղաշարժ սլաքներով, ու հեռուստացույցի կրկնվող ֆիլմերով, ու հորս վարակիչ ծիծաղով, ու նկուղից հենց նոր հանված մրգերի գույներով, ու շամպայնի խցանի տակ թաքնված խնդությամբ, ու հաջորդ օրվա նվերների սպասումով:

Ու հեքիաթի հավատով:

Ու հեքիաթի հավատով:

Ու հեքիաթի մշտական հավատով…

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 6801

Մեկնաբանություններ