ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի 213 անդամ կողմ է քվերակել օրինագծին, 214-ը՝ դեմ, որոշիչ մեկ ձայնը Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամինն էր։               
 

Աշխարհը շարունակում է գլորվել դեպի գլոբալ ռեցեսիա

Աշխարհը շարունակում է գլորվել դեպի գլոբալ ռեցեսիա
29.03.2026 | 19:30

Պենտագոնից ստացված տեղեկությունները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ցամաքային պատերազմի Իրանում, որը կարող է տևել մի քանի շաբաթ։ Դժոխքի դարպասները բացվել են։

Առաջին փուլում, ամենայն հավանականությամբ, փորձ կարվի գրավել Հորմուզի նեղուցի ափամերձ գոտին և մեկ կամ մի քանի կղզի։ Դա անմիջապես կհանգեցնի Իրանի պատասխան հարձակմանը. ամերիկացիների ուղղությամբ կթռչեն ԱԹՍ-ներ և հրթիռներ, կկիրառվեն ականներ, տորպեդներ և այլն։ Դրանից հետո ամերիկյան զորքերի կորուստները կտրուկ կաճեն։ Սա կհանգեցնի Ամերիկայում բողոքի ցույցերի աճի, էլ ավելի կփլուզի շուկան և կմեծացնի տնտեսական ու քաղաքական ճնշումը Թրամփի վրա։

Կշարունակվի նավթի գների կտրուկ աճը, ինչպես նաև գլոբալ էներգետիկ և տնտեսական ճգնաժամը։ Աշխարհը շարունակում է գլորվել դեպի գլոբալ ռեցեսիա։

Պատերազմի մեջ արդեն ներքաշված են Եմենը, Լիբանանը և, մասամբ, նաև Իրաքը։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 2247

Մեկնաբանություններ