ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի 213 անդամ կողմ է քվերակել օրինագծին, 214-ը՝ դեմ, որոշիչ մեկ ձայնը Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամինն էր։               
 

Անհավանական ստերը ողողել են աշխարհը

Անհավանական ստերը ողողել են աշխարհը
31.03.2026 | 14:48

Քաղաքական գործիչները բոլոր ժամանակներում և ամենուրեք աչքի չեն ընկել իրենց ազնվությամբ: Դա ես չեմ ասում, դա հենց իրենք՝ ամենահանրահայտ քաղաքական գործիչներն են ասում:

«Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո և ընտրություններից առաջ»,- Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկ:

«Քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել, թե ինչ տեղի կունենա վաղը, մեկ ամսից, մեկ տարուց, իսկ հետո բացատրել՝ ինչու դա տեղի չունեցավ»,- Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլ:

Կարծում եմ՝ այս երկու ցիտատն էլ բավարար է հասկանալու համար, թե ինչքան «ազնիվ» են քաղաքական գործիչները: Սակայն այն, ինչ կատարվում է աշխարհի քաղաքական դաշտում վերջին 10-15 տարիներին, չի տեղավորվում ոչ մի շրջանակի մեջ: Մարդիկ նայում են աչքերիդ մեջ և ստում, անհավանական ստերը ողողել են աշխարհի բոլոր մեդիաներն ու սոցիալական ցանցերը: Տարբերությունը միայն տրամաչափի մեջ է. մեկը դա անում է՝ իրեն երևակայելով «աշխարհի տեր», մյուսը՝ «հազարամյա եվրոպական մշակույթը» դեմքին դաջված, իսկ ոմանք էլ՝ «ֆայլաբազարի ֆայլայի» կարգավիճակով:

Կարեն Քոչարյան

Դիտվել է՝ 1399

Մեկնաբանություններ