ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Սովետական Հայաստանի պետությունն ունեցել է ազգային բնույթ

Սովետական Հայաստանի պետությունն ունեցել է ազգային բնույթ
21.04.2024 | 14:38

Հարկ եմ համարում ընդգծել, որ հարկավոր է մեկընդմիշտ մերժել պատմության կեղծարարների այն պնդումը, թե Սովետական Հայաստանի պետությունը ազգային պետություն չի եղել: Ավելորդ չեմ համարում վերոհիշյալ գաղափարախոսության կրողներին հարցնել, թե ի՞նչ հիմքերով են ազգային պետություն համարում 1918-1920 թթ. գոյություն ունեցած Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը ստեղծվել էր երիտասարդ թուրքերի հանցագործ կառավարության պարագլուխներ Թալեաթի ու Էնվերի կամքով։

Ի պատասխան վերոհիշյալ կեղծարարների, պետք է ընդգծել, որ հայ ժողովրդի ամբողջ պատմության ընթացքում, ի դեմս Սովետական Հայաստանի, վերջապես հայ մարդը տեսել է իր հոգսերը հոգացող, իր համար արժանավայել կյանք ապահովող միակ պետությանը։ Սովետական Հայաստանի կեղծարարները շարունակում են չհանդուրժել հայ-ռուսական բարեկամությունը և ձգտում են բոլոր միջոցներով Հայաստանին հեռացնել Ռուսաստանից։
Այդ կեղծարարների արտահայտած տեսակետներին անդրադարձ կլինի մոտ ապագայում։ Միայն այստեղ նրանց ուզում եմ հիշեցնել Հովհաննես Թումանյանի սթափեցնող կոչը․ « Ով ելել է Ռուսաստանի հաջողության դեմ, նա ելել է հայկական հարցի հաջողության դեմ»:

Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ
Պատմաբան,
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 7153

Մեկնաբանություններ