Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Անհնարինը՝ ակնհայտ

Անհնարինը՝ ակնհայտ
20.06.2025 | 20:29

Փաստորեն, Փաշինյանը Հայոց Եկեղեցու հայրապետին մերժում և անվանարկում է՝ հռչակելով սրբապիղծ, բայց Ստամբուլի Կապույտ մզկիթի իմամին ակնածանքով խոնարհվում-ունկնդրում-զմայլվում է՝ ասես վաղուց հաջի կոչման արժանացած մոլլայի սան։

Ըստ երևույթին, շուտով ևս մեկ «մահմեդական հայ» կավելանա այս աշխարհում՝ ապացուցելու համար, որ անհնարինը երբեմն իսկապես հնարավոր է… գոնե քաղաքական ծաղրերգության թատերաբեմում։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2381

Մեկնաբանություններ