Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Մասնակցություն ՌԴ և ԱՊՀ երկրների գիտնականների ֆորումին

Մասնակցություն ՌԴ և ԱՊՀ երկրների գիտնականների ֆորումին
31.10.2015 | 11:03

Հոկտեմբերի 26-ից 28-ը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը ՌԴ կրթության և գիտության նախարարության հրավերով մեկնել էր Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ երկրների գիտնականների ֆորումին:

Քննարկվել են թեմաներ գիտական արդյունքների առևտրայնացման հնարավորությունների, ԱՊՀ տարածքում գիտության մասսայականացման, ԱՊՀ երիտասարդ գիտնականների համագործակցության, ԱՊՀ համընդհանուր գիտատեխնիկական տարածք ստեղծելու հեռանկարների վերաբերյալ:
Ֆորումի օրակարգային նիստի ընթացքում, որին մասնակցել են գիտական կազմակերպությունների և գիտության բնագավառի ղեկավար մարմինները, զեկուցմամբ հանդես է եկել նաև ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Զեկույցն իր մեջ ներառել է մանրամասն տեղեկատվություն ՀՀ-ում գիտության, տեխնոլոգիաների և ինովացիոն գործունեության բնագավառում իրականացված բարեփոխումների ընթացքում կիրառված սկզբունքների և մոտեցումների, 2015-2019 թթ. գիտության ոլորտի գերակա ուղղությունների մասին: Համառոտ ներկայացվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես, ԱՊՀ պետությունների հետ: Զեկույցն իր մեջ ներառել է Հայաստանի և տարածաշրջանային մյուս երկրների միջև համեմատական վերլուծություններ, որոնցում Հայաստանը գերիշխող դիրքերում է մյուս պետությունների հանդեպ:
Ֆորումի շրջանակներում Սամվել Հարությունյանը հանդիպել է Ռուսաստանյան գիտական ֆոնդի (ՌԳՖ) կառավարման անդամ, թեմաների և ծրագրերի ղեկավար, գիտությունների թեկնածու Ա. Ն. Բլինովի հետ: Որոշվել է մշակել ՌԳՖ-ի հետ համագործակցության հնարավոր ուղիները` համատեղ գիտական ծրագրեր և թեմաներ իրականացնելու նպատակով: Առաջարկվել է կնքել համաձայնագիր ՌԳՖ և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի միջև:

Դիտվել է՝ 1264

Մեկնաբանություններ