Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր «Վերջին զանգն» է՝ դպրոցը կավարտի 25 հազար աշակերտ։ Այս տարի Արցախի 219 դպրոցները կավարտեն 1255 շրջանավարտներ: Արցախում վերջին զանգը վաղն է:
Թուրքիան սկսում է սեփական միջուկային ծրագիրը և, որպես առաջին քայլ, սկսում է հայրենական արտադրության միջուկային ռեակտորների արտադրությամբ։ Ռեակտորների արտադրության նպատակի մասին հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը։
«Մենք նպատակ ունենք ստեղծել բարձր-տեխնոլոգիական ռեակտորներ հայրենական արտադրական հզորությունների՝ թուրքական արդյունաբերության օգնությամբ»,- հայտարարել է Քաջըրը...