ՈՒկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարման թեման Մոսկվայում ծայրահեղ մտահոգություն է առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այդ զենքն առանձնահատուկ է, կարող է լինել ոչ միջուկային, կարող է լինել միջուկային տարբերակով։ Զենքի հեռահարությունը բարձր է, լուրջ»,- ասել է Պեսկովը։               
 

ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի հայտարարությունը

ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի հայտարարությունը
08.04.2013 | 23:08

Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը, շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ և իրականացմամբ, դատապարտում է ընտրությունների վրա ստվեր ձգող ցանկացած երևույթ, այդ թվում նաև ընտրակաշառք, և իր լիազորությունների շրջանակում հետամուտ է լինելու, որպեսզի նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքն ու բուն քվեարկությունը իրականացվի բացառապես Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:
Երևանցին է ընտրելու Երևանի քաղաքապետ:

Դիտվել է՝ 2960

Մեկնաբանություններ