ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Նա հարմար է, հատկապես, «խաղաղության խաչմերուկի» թեզը տարածող պետական դավաճան նիկոլի համար

Նա հարմար է, հատկապես, «խաղաղության խաչմերուկի» թեզը տարածող պետական դավաճան նիկոլի համար
16.05.2025 | 11:19

Երկու օր է համատարած այս ուսուցչին հերոսացնում եք։

Ընդ որում, նաև նրանք, ովքեր քննադատում էին պատմության դպրոցական դասագրքերը, ադրբեջանցիների ու թուրքերի հետ համակեցության գաղափարները, որոնք անբաժանելի մաս են կազմում այս իշխանությունների։

Բայց ինձ համար բավ է այն դրվագը, որտեղ նա ասում է Ռուսական ցարական ժամանակներում կովկասյան թաթարներին ու հայերին կռվացնում էին ․․․

ՈՒ հավելում է, թե Մոսկվայում կարող են ապրել լավ ադրբեջանցիներ։

Համատարած ելույթ ունեցած երեխաներին եք մեղադրում, ծնողներին։

Իսկ հարց չե՞ք տալիս ձեզ, բա ինչու՞ այս կինը մնաց աշխատանքի, իսկ տնօրենը հեռացվեց։

Ինձ համար պարզ է, որ նա հարմար է, հատկապես, «խաղաղության խաչմերուկի» թեզը տարածող պետական դավաճան նիկոլի համար։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Տեսանյութը`

https://www.facebook.com/watch?v=1357973558639912

Դիտվել է՝ 2037

Մեկնաբանություններ