ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Մեր աշխարհաքաղաքական ուղղությունը կապելով «գլոբալիստների» մեռնող համակարգի հետ՝ մենք կրկին կսխալվենք

Մեր աշխարհաքաղաքական ուղղությունը կապելով «գլոբալիստների» մեռնող համակարգի հետ՝ մենք կրկին կսխալվենք
02.10.2025 | 16:07

Ինչո՞ւ է Թրամփը ծաղրում Նիկոլին և Իլհամին:

Մի դեպքում Ադբեջանն անվանում է Կամբոջա, մյուս դեպքում Հայաստանը՝ Ալբանիա, խոսում է ղեկավարների մասին՝ առանց անուններ տալու և այլն։

Բոլոր կարծիքների կողքին մեկն էլ ավելացնեմ։

Էս պահին ԱՄՆ-ում կատաղի պայքար է գնում պայմանական «գլոբալիստների» և «պահպանողականների» միջև։ Չնայած Թրամփը հաղթել է ընտրություններում և հերթականությամբ փակում է «գլոբալիստների» ցանցը սպասարկող կազմակերպություններն ու դրանց ծրարգրերը, բայց պայքարը դեռ շարունակվում է։

«Գլոբալիստներն» այս պահին հանգրվանած են Եվրոպայում, իսկ Նիկոլը նրանց, մեղմ ասած, կատարածուն է, կոպիտ ասած, Թրամփի «թշնամու» մարդն է։

Բացի այդ, ԱՄՆ-ի ընտրություններում շատ շահարկված ռուս-ուկրաինական հակամարտության մասով Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կարճ ժամանակում կդադարեցնի այն և Բայդենին անընդհատ մեղադրել աշխարհում պատերազմներ հրահրելու մեջ։

Հենց էս քարոզչական գիծը ամրապնդելու համար Թրամփը ցանկացած առիթ օգտագործում է հայտարարելու, որ այս կամ այն հատվածում խաղաղություն է բերում։

Սրան հակառակ՝ «գլոբալիստները» սկսել են ծաղրել Թրամփին, ասել է թե՝ «ծերուկի» սիրտը Նոբելյան մրցանակ է ուզում։

Իսկ եթե հիշում եք՝ Նիկոլն ու Իլհամը հայտարարեցին, որ հենց իրենք կներկայացնեն Թրամփին «Նոբելյան մրցանակի»։

(Նոբելյան մրցանակը վաղուց «գլոբալիստների» գործիքներից մեկն է ):

Դուրս է գալիս, որ, օգտագործելով Նիկոլին և Իլհամին, «գլոբալիստները» ևս մեկ անգամ ծաղրել են Թրամփին։

Եվ Թրամփի վերաբերմունքն ինչ-որ իմաստով կարող է լինել դրա պատասխանը։

Ամեն դեպքում, «գլոբալիստները» վաղուց ապագա չունեն և սպառվում են։ Շուտով Եվրոպայում էլ սրանց հախից կգան։ Եվ մեր աշխարհաքաղաքական ուղղությունը կապելով մեռնող համակարգի հետ՝ մենք կրկին կսխալվենք, ինչպես սխալվեցինք 100 տարի առաջ։

Արթուր Խոջաբաղյան

Դիտվել է՝ 2444

Մեկնաբանություններ