ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Հայի-թուրքի կռիվն աշխարհում միակ բացառիկ դեպքն է, որ վերջ չունի

Հայի-թուրքի կռիվն աշխարհում միակ բացառիկ դեպքն է, որ վերջ չունի
24.01.2022 | 15:13

Թուրքը որքան էլ փորձի մարդ դառնալ, միևնույն է, փոխվողը չի. միշտ էլ ժամանակ առ ժամանակ գռմռալու է վրադ՝ ժանիքը պատրաստ: Քեզ բաժին հասած ցավը քիչ կհամարի, պարբերաբար կուզի թարմացնել այն, որ հանկարծ մի ակնթարթ էլ շունչ չքաշես: Մի անպետք բան կտա՝ քթովդ հազար սրբություն կբերի:

Հայի-թուրքի կռիվն աշխարհում միակ բացառիկ դեպքն է, որ վերջ չունի, նույնիսկ արևն ու լուսինը վերջ ունեն, հայի կռիվը թուրքի հետ աստրալ աշխարհում էլ է շարունակվելու, երբ նույնիսկ տիեզերքն էլ գոյություն չունենա: Թուրքի հետ անգերազանցելի բարեկամությունն իր բարձրակետին հասավ ցեղասպանությունից առաջ՝ Արևմտյան Հայաստանում: Այսօր Արևմտյան Հայաստան չկա: Նույն ծրագրով սողոսկում է Արևելյան Հայաստան:

Սուսաննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 20488

Մեկնաբանություններ