Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Սեպտեմբերից Արագածոտնում կգործարկվի գինեհումքի վերամշակման նոր գործարանը

Սեպտեմբերից Արագածոտնում կգործարկվի գինեհումքի վերամշակման նոր գործարանը
09.06.2012 | 01:20

Սեպտեմբերից Արագածոտնի մարզում կգործարկվի տարեկան 6 հազար տոննա հզորությամբ գինեհումքի վերամշակման` «Golden Grape Armas» ԲԲԸ-ը նոր գործարանը: Կառույցի շինարարությանը, որի համար ներդրվել է 6,6 մլրդ դրամ, իրականացվում է դեռևս 2010 թվականից: Նույն թվականին սարքավորումների ներկրման դիմաց կառավարությունը հետաձգել է ԱԱՀ վճարումները:

Ըստ ՀՀ կառավարության մամուլի ծառայության, ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը տնկել է 400 հա խաղողի վազ, 7500 մրգատու ծառ, գնել` 30 միավոր գյուղտեխնիկա: Առաջին փուլում գործարանը կարող է վերամշակել 3 հազար տոննա խաղող` արտադրելով 4200 լիտր կամ 560 հազար շիշ գինի և 1850 լիտր կամ 740 հազար շիշ կոնյակ: Մշակված հումքը, ներքին շուկայից բացի, ձեռնարկությունը մտադիր է իրացնել ԱՄՆ-ում, ԱՊՀ երկրներում և Եվրոպայում:
Նշենք, որ «Golden Grape Armas» ԲԲԸ-ն, որի տնօրենն է Արմենակ Ասլանյանը, հիմնվել է 2009 թվականի մարտին: Ձեռնարկության գործարկումը նախատեսվել էր 2011 թվականին, սակայն հորդառատ անձրևների և փոթորկի պատճառով ժամկետները հետաձգվել են: Աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար 2010 թվականին ձեռնարկություն են այցելել նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ հետագայում` վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ գործարանի լրիվ գործարկումից հետո տնօրինությունը մտադիր է արտադրել մրգահյութեր, զուգահեռաբար կազմակերպել ագրոտուրիզմ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 7888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ