Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Արդյո՞ք այսքան ոչնչացված բարոյականության ժամանակներում ենք ապրում

Արդյո՞ք այսքան ոչնչացված բարոյականության ժամանակներում ենք ապրում
23.07.2025 | 17:04

Այսքան պիղծ ու ապազգային քայլերի դեմ մի՞թե որևէ պետական պաշտոնյա չի ուզում ընդվզել։

Լավ, հասկացանք, ազգային արժանապատվություն ունեցող նախարար չունենք, բայց արդյո՞ք չունենք որևէ փոխնախարար, նախարարության որևէ վարչության պետ, որ հայտարարի իր անհամաձայնությունը Նիկոլ Փաշինյանի այս ամբողջ պիղծ քայլերի դեմ։

Մի՞թե չունենք գոնե մեկ ոստիկան կամ գոնե մեկ քննիչ, որ հրաժարվի կատարել այս անբարոյական առաջադրանքները և հայտարարի իր անհամաձայնության մասին՝ հեռանալով համակարգից։

Մի՞թե չունենք գեթ մեկ տնօրեն, մեկ գյուղապետ, մեկ ուսուցիչ կամ գոնե մեկ հավաքարար, որը հրապարակային ՈՉ կասի Նիկոլի պիղծ ու ապազգային քայլերին, չի համաձայնի ազգային արժեքները, եկեղեցին, ընտանիքը, պատմությունը պղծելու այս իշխանության արարքներին։

Արդյո՞ք այսքան ոչնչացված բարոյականության ժամանակներում ենք ապրում, որ փողն ու պաշտոնը վեր են բոլոր սրբություններից։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ