Make America great again (Հետ բերենք մեծ Ամերիկան). սա «թարգմանաբար» նշանակում է՝ վերադարձնենք աշխարհի միաբևեռ կարգը, Ամերիկայի հեգեմոն դերով, և չեզոքացնենք միաբևեռ աշխարհին վտանգ սպառնացողներին (բազմաբևեռ աշխարհի հիմնական ճարտարապետ Ռուսաստան, ապա Չինաստան, Իրան և Հյուսիսային Կորեա):
Այս նպատակով մեկ տարի առաջ այս օրերին ամերիկյան խորքային պետության կառավարիչները որպես ԱՄՆ 47-րդ նախագահի թեկնածու տեսան սիստեմից դուրս, էքսցենտրիկ Թրամփին, որը «հանուն» Ամերիկայի հեգեմոնիայի պատրաստ է խաղաղության «Նոբելյան մրցանակի» հավակնորդի «բարի դիմակ» կրողից մինչև «հիտլերյան բեղի» կրողի դեր խաղալու, ինչի փորձը վաղուց ունի:
Ամերիկյան հեգեմոնիայի վերադարձը երեք փուլով է արվում (դասական մոտեցում է, նոր բան չի հնարվել). առաջին փուլում՝ միայն փափուկ ուժ, երկրորդ փուլում՝ փափուկ ուժ, ուլտիմատումներ, ռազմական գործողություններ, հատուկ օպերացիաներ, երրորդ փուլում՝ լայնածավալ պատերազմ բոլոր ուղղություններով:
Մեր դեպքում պետքարտուղար Ռուբիոյի բերանով մեկ ամիս առաջ լսեցինք ուլտիմատում այն մասին, որ իրենք են սանձում, որպեսզի Ադրբեջանը չհարձակվի, և այսօր արդեն՝ թղթի վրա Հայաստանի կապիտուլյացիան՝ միակողմանի զիջումներով Ադրբեջանին, առանց որևէ փոխադարձ զիջման:
Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայով պատերազմը, տնտեսական սանկցիաները, հատուկ օպերացիաները, ազդեցության գոտիներում քաոտիկ իրավիճակ հրահրելը:
Իրանում՝ կրկին նույնը. և՛ ուլտիմատումներ, և՛ հատուկ գործողություններ (12-օրյա պատերազմ) և այլն:
Այս ամենն անում է «բարի դիմակով» Թրամփը, բայց մոտենում է երկրորդ փուլի ավարտը, որը կավարտվի Իրանի դեմ երկրորդ հատուկ գործողությամբ, ինչը կարող է նաև չավարտվել՝ վերածվելով լայնամասշտաբի՝ անցում երրորդ փուլին:
Երկու փուլերում հաջողության չհասած Թրամփն արդեն կհայտնվի «հիտլերյան բեղերով» և իր «բեղավոր գաղափարակիցների» հետ երեք ուղղությամբ (ուղղությունները վերևում նշվել են) աշխարհը կթաղի արյան մեջ:
Այդ երրորդ փուլի ժամանակ կհիշեք մեր հիմնական խնդիրներից մեկը՝ մոլորեցնողների ինստիտուտը, որն ավելի հայտնի է հինգերորդ և վեցերորդ շարասյուն անվամբ:
Հիմա ավելի հեշտ է նրանց ճանաչել, ում բերանից կլսեք՝ «ինքնիշխան ենք», «միջանցք չէ, ճանապարհ է», «այլևս կռիվ չի լինելու», «խաղաղությունը եկավ» և նման բովանդակությամբ արտահայտություններ. իմացեք՝ գործ ունեք վերը նշված «ինստիտուտի» անդամների հետ:
Որպես վերջաբան. մոտենում է Իրանի դեմ երկրորդ գործողությունը, որից անմասն չենք կարող մնալ:
Կից կտեղադրեմ այն նկարը, որտեղ կտեսնեք այն փաստաթուղթը, որով ռեգիոնալ պետություններին և տերություններին (Ռուսաստան, Իրան և ԱՄՆ-ի ծայրահեղ դաշնակից Թուրքիա (Ադրբեջան) լեգիտիմություն է տվել Հայաստանի հետ իրենց հարաբերությունները պարզել ուժով՝ երկիրը վերածելով մեծ ռազմադաշտի:
Ազատ Ադամյան