ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Բայց գիտեք, նրանք պարտվում են, նրանք շաբաթական սպանում են 5000 մարդ, իսկ ևս 5000-7000 մարդ մահանում է»,- ասել է Թրամփը։ Նրա հավաստմամբ՝ ԱՄՆ-ը իջեցնում է նավթի գները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմը «ավտոմատ» կերպով դադարեցնելու նպատակով։               
 

Լիակատար ուրախություն

Լիակատար ուրախություն
18.09.2025 | 21:59
Սեպտեմբերի 19
Այս բաները ձեզ ասացի, որ ձեր ուրախությունը
լիակատար լինի (Հովհ. ԺԵ. 11)։
- Իմացե՛ք, այն ճշմարտությունները, որ սովորեցնում եմ ձեզ և անցյալում իմ աշակերտներին ասվածները - այդ ամենը բոլորը տալիս եմ ձեզ` լիակատար ուրախություն ունենալու համար:
ՈՒրախություն փնտրեք կյանքի մեջ: Որոնեք այն, ինչպես թաքցրած գանձը կորոնեիք: Սիրեք ու խնդացեք: Տիրոջ մոտ գտեք ձեր ուրախությունը:
Զվարթացեք Իմ ներկայության մեջ: Ես կատարյալ ուրախություն ցանկացա Իմ աշակերտներին. կամեցա, որ նրանք միշտ ունենան այն: Եթե նրանք իրենց առօրյա կյանքն ապրեին Իմ վարդապետության համաձայն, նրանք, անշուշտ, կունենային այյդ կատարյալ ուրախությունը:
Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ