ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Հայաստանի բնակչությունն այդպես էլ չսիրեց բնությունը՝ նախընտրելով բացառապես քեշ գումարը

Հայաստանի բնակչությունն այդպես էլ չսիրեց բնությունը՝ նախընտրելով բացառապես քեշ գումարը
17.09.2025 | 11:32

Վանաձորով անցնող Փամբակ գետի տարբեր հատվածներում բնակիչները հող են լցրել, չորացրել գետը, բենզալցակայաններ ու առևտրի հարթակներ կառուցել:

Դեռևս մայիսին «Փրկենք Փամբակը» նախաձեռնության շրջանակներում գետի չորացված հատվածներում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ը ստուգումներ իրականացրեց և վնասի որոշակի հաշվարկներ կատարեց: Այսքանը: Վերջինս նույնիսկ որոշում չկայացրեց, իրավախախտներ «չհայտնաբերեց» և գործն ուղարկեց ՀՀ Քննչական կոմիտե: «Փամբակի գործով» քննիչը, չբավարարվելով տեսչության «հաշվարկներով» և վնասի չափը պարզելու նպատակով, փորձաքննություն է նշանակել: Այսինքն, ստացվում է, որ «Փամբակի գործով» բնապահպանության և ընդերքի տեսչության կողմից կատարված վնասի «հաշվարկը» քննիչի համար արժանահավատ չէր և վերջինս նոր «հաշվարկի» կարիքն ուներ:

Այժմ եկեք փաստենք, որ «Փամբակի գործով» ՀՀ հարկատուներն անցած 3 ամսում արդեն մեծ գումար են ծախսել` Երևան-Վանաձոր-Երևան գործուղումներ, վառելիք, տեխնոլոգիաների և հատուկ սարքերի կիրառում, փորձագետների ներգրավվում, կրկնակի հաշվարկներ, աշխատավարձեր, պարգևավճարներ և այլ ծախսեր: Սակայն, գործն առաջ չի գնացել, մեղադրյալներ և վարչական պատասխանատուներ չկան: Շուտով բնապահպանության և ընդերքի տեսչության տեսուչն ու փորձագետը հաշվետվություն կներկայացնեն, որտեղ կնշեն «Փամբակի գործում» իրենց «մեծ ավանդը», քննիչն աշխատանքային առաջխաղացում կունենա, իսկ Փամբակ գետի չորացված հատվածներում ենթադրյալ հանցագործներն ու իրավախախտները կշարունակեն քեշ գումար աշխատել:

Այսինքն, մենք` հարկատուներս, Փամբակը փրկելու համար անիմաստ գումարներ ենք ծախսել: Եվ, ընդհանրապես, արդյո՞ք մեզ պետք է Փամբակը: Ինչպես կասեր Nikol Pashinyan / ՆիկոլՓաշինյանը, Փամբակը «դժբախտ և դժգույն» գետ է, բա մեզ պետք է՞ Փամբակը: Ավելի լավ չէ՞ չորացնենք գետը, բենզալցակայաններ կառուցենք և ադրբեջանական էժան բենզին վաճառենք, քեշ գումարներ ստանանք:

Зато խաղաղությունն է գալիս և Սերդար Քըլըչը:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 7463

Մեկնաբանություններ